Դևիդ Բոուիի աճյունի մոխրի մի մասը փառատոնի ժամանակ շաղ են տվել
Մշակույթ
15:27 12/09/2016
Աշխարհ

Դևիդ Բոուիի աճյունի մոխրի մի մասը փառատոնի ժամանակ շաղ են տվել

Լեգենդար ռոք երաժիշտ Դևիդ Բոուիի աճյունի մոխրի մի մասը շաղ են տվել ԱՄՆ-ի Նևադա նահանգում կայացած Burning Man փառատոնի ժամանակ: Այս մասին հայտնում է Լենտա.ռու-ն՝ հղում անելով The Daily Mail-ին: Մոխիրը միջոցառման վայր է հասցրել երաժիշտի սանիկը:

Դևիդ Բոուիի այրին՝  Իմանը, տվել է իր համաձայնությունը:

Երաժշտի հիշատակին նվիրված միջոցառումը, որին մասնակցել է 70 մարդ, անցկացվել է  հատուկ այդ առիթով բրգաձև կառուցված փայտյա շինությունում: Մեկ շաբաթ տևած փառատոնի ավարտից հետո շինությունն այրվել է:

Նշենք, որ կոմպոզիտոր, երգիչ Դևիդ Բոուին մահացել է այս տարվա հունվարի 10-ին՝ իր ծննդյան 69-րդ ամյակից և «Blackstar» նոր ալբոմի թողարկումից 2 օր անց: Մինչ այդ՝  մեկ ու կես տարի երգիչը պայքարել է լյարդի քաղցկեղից:

Placeholder
Դևիդ Բոուիի աճյունի մոխրի մի մասը փառատոնի ժամանակ շաղ են տվել