Քաղաքական դաշտում Հայաստանի հետ խնդիրներ չունենք. Վրաստանի նախկին ԱԳ նախարար
Քաղաքական
14:59 12/09/2016
Հայաստան

Քաղաքական դաշտում Հայաստանի հետ խնդիրներ չունենք. Վրաստանի նախկին ԱԳ նախարար

«Եվ Հայաստանը, և Ադրբեջանը մեր հարևաններն են, ոչ մի դեպքում չեմ ասի, որ մեզ համար ավելի կարևոր է Ադրբեջանը, քան Հայաստանը: Մենք Հայաստանի հետ միշտ էլ լավ հարաբերություններ ենք ունեցել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վրաստանի  արտաքին գործերի նախկին նախարար Մայա Փանջիկիձեն՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք  հայ-վրացական հարաբերությունները, Հայաստանում այնպիսի տպավորություն է, որ Վրաստանի համար Ադրբեջանն ավելի կարևոր է, քան Հայաստանը:

Նա Հայաստանում էր «Առաջիկա մարտահրավերները. ՆԱՏՕ-ն Ուելիսց մինչև Վարշավա և անդին»  թեմայով քննարկմանը մասնակցելու համար:

Ըստ Մ. Փանջիկիձեի, քաղաքական դաշտում Հայաստանի հետ Վրաստանը խնդիրներ չունի, իսկ տնտեսական հարաբերություններն այնքան զարգացած չեն, թեև մեծ պոտենցիալ է տեսնում:

Վրաստանի  արտաքին գործերի նախկին նախարարի խոսքով, թեև Վրաստանը ԵՄ, ՆԱՏՕ- է ձգտում,  իսկ Հայաստանն այլ պլաններ ունի,  դա որևէ ձևով չի խոչընդոտում հայ-վրացական տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Placeholder
Քաղաքական դաշտում Հայաստանի հետ խնդիրներ չունենք. Վրաստանի նախկին ԱԳ նախարար