Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել
Տնտեսություն
15:57 12/09/2016
Աշխարհ

Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները անկում են ապրել: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:

Ըստ արդյունքների՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 1,53%-ով՝  հասնելով 45,18 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 1,33%-ով՝ հասնելով բարելի համար 47,37  դոլարի։

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել