Անհրաժեշտ գումարը հայթայթվել է. Զուրաբյան
Քաղաքական
12:52 13/09/2016
Հայաստան

Անհրաժեշտ գումարը հայթայթվել է. Զուրաբյան

«Հայտարարություն նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնեցման մասին» փաստաթուղթը սեպտեմբերի 9-ին նախաստորագրվել է, որին մասնակցել են խորհրդարանական հինգ խմբակցություններ: Ազգային ժողովում նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա նշեց, որ դրանից հետո հանդիպել են դոնորների հետ, համաձայնագրի սպասարկման համար անհրաժեշտ 9 միլիոն դոլարն ամբողջովին հայթայթված է:

Լ. Զուրաբյանն ասաց, որ քաղհասարակությունը  տվել է իր համաձայնությունն  այդ փաստաթղթին:

«Քանի որ քաղհասարակությունը տվել է իր հավանությունը, առաջարկում եմ հնարավորինս արագ նախաձեռնել այդ համաձայնագրի վերջնական ստորագրման արարողակարգը,  այնուհետև անցնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկմանը»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

 

Placeholder
Անհրաժեշտ գումարը հայթայթվել է. Զուրաբյան