Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանը հաջորդ հանդիպմանը չի մասնակցի
Սպորտ
15:35 13/09/2016
Աշխարհ

Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանը հաջորդ հանդիպմանը չի մասնակցի

Սեպտեմբերի 15-ին կայանալիք «Ֆեյենրոդ»-«Մանչեսթր Յունայթեդ» հանդիպմանը Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի: Այս մասին հայտարարել է   «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

«Մի ակնկալեք Հենրիխ Մխիթարյանին ու  Լինգարդին տեսնել Feyenoord Rotterdam-ի հետ հանդիպմանը»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ անգլիական «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»:

Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ չի պատրաստվում վերլուծել այդ խաղը:

«Ցույց տված խաղերը որոշիչ գործոններից մեկն են: Ինչպես կարող եմ ես որոշում կայացնել վատ խաղերով: Այնպես որ, եթե դուք հարցնում եք՝ խաղալու են նրանք, ես պատասխանում եմ՝ ոչ, ոչ»,-ասել է նա:

 

Placeholder
Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանը հաջորդ հանդիպմանը չի մասնակցի