Իրանի դեսպանը հույս է հայտնել, որ Հասան Ռոհանին կայցելի Հայաստան
Քաղաքական
12:41 13/09/2016

Իրանի դեսպանը հույս է հայտնել, որ Հասան Ռոհանին կայցելի Հայաստան

Իրանը պատրաստ է ԼՂ հակամարտության լուծման գործում համագործակցել կողմերի հետ,-իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Քազեմ Սաջադին:

Իրանի դեսպանը, անդրադառնալով ԼՂ հակամարտության հարցում Թեհրանի որդեգրած պաշտոնական դիրքորոշմանը, մասնավորապես ասել է. «Հակամարտության կողմերի ցանկության դեպքում Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է համագործակցել հակամարտության լուծման գործում: Իրանը մշտապես հայտարարել է, որ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային օրենքների սկզբունքի հիման վրա՝  բացառելով ռազմական ուժի կիրառումը:

Վերջին բախումների ժամանակ ևս Իրանի նախագահն ու արտգործնախարարը երկու կողմերի իրենց գործընկերներին էլ զսպվածության կոչ են արել, քանի որ հարևան երկրների կայունությունն Իրանի համար կարևոր է»:
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը, անդրադառնալով երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերին, հույս է հայտնել, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին կայցելի Հայաստան, որն ըստ դեսպանի՝ հարաբերությունների հետագա զարգացման համար ամուր հիմք կլինի:

Placeholder
Իրանի դեսպանը հույս է հայտնել, որ Հասան Ռոհանին կայցելի Հայաստան