Թուրքիան ԱՄՆ-ին Գյուլենին ձերբակալելու պահանջ է ներկայացրել
Քաղաքական
16:52 13/09/2016
Տարածաշրջան

Թուրքիան ԱՄՆ-ին Գյուլենին ձերբակալելու պահանջ է ներկայացրել

Թուրքիայի արդարադատության նախարարությունը պաշտոնական հարցում է ուղարկել ԱՄՆ-ի համապատասխան գերատեսչությանը՝ պահանջելով ձերբակալել քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ում թուրքական իշխանությունները մեղադրում են պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Այս ամսին հայտնում է BBC-ն՝ հղում անելով «Անադոլու» թուրքական պետական գործակալությանը:

Ի դեպ, Անկարան առաջին անգամ է պաշտոնապես դիմում Վաշինգտոնին Գյուլենին ձերբակալելու խնդրանքով: Ֆեթուլլահ Գյուլենն այժմ բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

Ավելի վաղ Թուրքիան ձգտում էր հասնել նրան, որ ԱՄՆ-ը արտահանձնի քարոզիչ Գյուլենին: Իսկ օգոստոս ամսին Ստամբուլի դատարանը վերջինիս ձերբակալելու որոշում էր կայացրել:

Թուրքիայում Գյուլենը համարվում է իր հեղինակությամբ և ազդեցության երկրորդ մարդը նախագահ Էրդողանից հետո:

Placeholder
Թուրքիան ԱՄՆ-ին Գյուլենին ձերբակալելու պահանջ է ներկայացրել