Սուքիաս Ավետիսյան. Փոփոխություններ կլինեն
Քաղաքական
12:55 14/09/2016
Հայաստան

Սուքիաս Ավետիսյան. Փոփոխություններ կլինեն

Հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը համոզված է, որ երկրում փոփոխություններ լինելու են: Թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը, Ս. Ավետիսյանը չի մանրամասնում. «Դրա ժամանակը դեռ չի»:

Լրագրողների հետ հանդիպմանն օրենսդիր մարմնի ներկայացուցիչը վկայակոչում է այս տարվա փետրվարին երկրի ղեկավարի ունեցած ելույթը, որում նախագահն ասել է՝  իշխանությանն ու ժողովրդին չեն բավարարում տնտեսական աճի տեմպերը:

«Պետք է հասկանանք, որ այդ տեմպերի ապահովման հիմնական պատասխանատուն դա կառավարությունն է՝ վարչապետի գլխավորությամբ: Եվ Աբրահամյան Հովիկն ինքը՝ արդեն գոհ չլինելով արդյունքներից, հրաժարական տվեց»:

Նոր վարչապետին նա բնութագրում է փորձառու. «Եթե նա ստանձնել է այդ պարտավորությունը, ուրեմն իր մեջ ուժ գտել է, որպեսզի որոշակի խնդիրների շուրջ իր կարծիքներն ունենա, կարողանա փոփոխություններ կատարել, որ մենք տեսնենք»:

ՀՀԿ-ական գործիչն անդրադարձավ նաև այն լուրերին, թե ինչ-ինչ նպատակներով Կարեն Կարապետյանին Երևան է գործուղել պաշտոնական Մոսկվան:

Ավետիսյանի պատասխանը՝ տեսանյութում:

Placeholder
Սուքիաս Ավետիսյան. Փոփոխություններ կլինեն