Արթուր Դավթյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ
Քաղաքական
15:12 15/09/2016
Հայաստան

Արթուր Դավթյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ

Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ գլխավոր դատախազի նշանակման մասին ընտրությունները: Հաշվիչ հանձնաժողովը ներկայացրեց արդյունքները: Ընտրությանը 130 պատգամավորից մասնակցել է 103-ը. անվավեր է ճանաչվել երեք քվեաթերթիկ, ձայները բախշվել է՝ 97 կողմ, 3 դեմ: Արթուր Դավթյանն ընտրվեց Հայաստանի գլխավոր դատախազ:

Նշենք, որ Արթուր Դավթյանը գլխավոր դատախազի միակ թեկնածուն էր: 

Արթուր  Դավթյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, ԱԺ-ին՝ վստահության համար: Վստահեցրեց, որ  «գիշեր ու զօր աշխատելու է, ամեն ինչ անելու է դատախազական ամբողջ համակարգի առջև դրված խնդիրները լուծելու համար»: 

ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն հայտարարել էին, որ չեն մասնակցելու ընտրությանը, ՕԵԿ անդամներն ազատ  էին ընտրության մեջ, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ն էլ հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու:

Ա. Դավթյանի թեկնածությունն ԱԺ-ին առաջարկել էր ՀՀ Նախագահը` ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետի և 103-րդ հոդվածի համաձայն:


Կենսագրություն.
Արդարադատության I դասի խորհրդական

Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 8-ին, Շիրակի մարզի Հոռոմ գյուղում:

Մասնագիտական գործունեություն

ՀՀ Ազգային ժողովի` 15.09.2016 թ. որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ
2016թ. հունիսի 22-ի ՀՀ նախագահի հրամանագրով Արթուր Դավթյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
2013-2016թթ. – Երևան քաղաքի դատախազ
2012-2013թթ. – Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ
2008-2012թթ. - ՀՀ գլխավոր դատախազության մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ
2007-2008թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ
2006-2007թ.- ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ
2000-2006թթ. – ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս
Դասախոսում է «Հայաստանում Ֆրանսիական Համալսարանում», «Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանում»:

Կրթություն

2005թ. – Իրավաբանական գիտությունների թեկնածու
2001-2004թթ. – ԵՊՀ, ասպիրանտուրա
1999-2001թթ.- ԵՊՀ , մագիստրատուրա
1995-1999թթ. – ԵՊՀ, բակալավրիատ

Ամուսնացած է, ունի երկու դուստր

Placeholder
Արթուր Դավթյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ