Աղձքի պեղումներում հայոց արքաների ոսկորներ են գտել
Մշակույթ
15:35 15/09/2016
Հայաստան

Աղձքի պեղումներում հայոց արքաների ոսկորներ են գտել

2015 թվականից պեղումներ են սկսվել Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Աղձք համայնքում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանաը հայտնեց Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ, Հակոբ Սիմոնյանը՝ տեղեկացնելով, որ արդեն իսկ այնտեղ  հետաքրքիր  գտածոներ կան այնտեղից:

«Եկեղեցու խորանի առջևում, սալահատակի տակ բացվեցին քարե 3 մասունքատուփեր, որոնցից մեկի վրա պահպանվել էր խաչի պատկերը: Բացեցինք դրանցից երկուսը.մարդկային մասունքներ էին: Պարզ է, որ դրանք պետք է նախատեսված լինեին բարձրաստիճան անձանց համար: Շատ հավանական է, որ դրանք հենց հայոց արքաների մի մասի ոսկորներն են»,-նշեց հնագետը:

Հակոբ Սիմոնյանը  պատմեց, որ Շապուհ 2-րդ արքան չկարողանալով ընկճել Հայաստանի ոգին, լսում է իր մոգերին, որոնք ասում են, որ եթե ցանկանում եք հաղթել Հայաստանին, պետք է այնտեղից հափշատկեք ու մեզ բերեք հայոց արքաների ոսկորները: Արշավել են, անակնկալի բերել հայոց բանակին,  թալանել են բոլոր արքաների գերեզմանները, տարել ոսկորները՝ բացառությամբ Սանատրուկ արքայի, որի գերեզմանը ծածկված է եղել ժայռաբեկորով:

«Բուզանդի տվյալներով՝ հայկական հեծելազորը, հասնում, ջախջախում են նրանց՝ հետ վերցնելով ոսկորները: Թաղելու համար Աղձքում հատուկ դամբարան է կառուցվում: Ցավոք, այդ խորշերում ոչ մի ոսկոր չի մնացել ու մեզ թվում էր, թե հայոց արքաների աճյուններն անդարձ կորել են ժամանակի թոհուբոհի մեջ»,-հավելեց Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրենը:

Placeholder
Աղձքի պեղումներում հայոց արքաների ոսկորներ են գտել