Կարեն Մարգարյանը` Եվրոպայի չեմպիոն
Սպորտ
19:10 15/09/2016
Հայաստան

Կարեն Մարգարյանը` Եվրոպայի չեմպիոն

Լեհաստանի Նովի Տոմիսլ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և մինչև 17 տարեկանների առաջնությունը:

Մինչև 15 տարեկան տղաների 77 կգ քաշային կարգում հիանալի է ելույթ ունեցել Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Մարգարյանը:Նա գրանցել է 280 կգ (130+150) արդյունք՝ դառնալով ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն: Մարգարյանն այս ցուցանիշով իր տարիքային խմբում սահմանել է Եվրոպայի ռեկորդ: Տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը

Մինչև 15 տարեկան աղջիկների 63 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը նվաճել է երկամարտի բրոնզե մեդալ՝ 156 կգ (68+88):
 

Placeholder
Կարեն Մարգարյանը` Եվրոպայի չեմպիոն