Ա.Կոնչալովսկին  ֆիլմ է նկարահանելու Միքելանջելոյի մասին
Մշակույթ
10:00 15/09/2016
Աշխարհ

Ա.Կոնչալովսկին ֆիլմ է նկարահանելու Միքելանջելոյի մասին

Ռուս ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին հայնել է, որ իտալացի քանդակագործ, գեղանկարիչ Միքելանջելոյի մասին ֆիլմի նկարահանումները սկսելու է 2017-ին: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ միաժամանակ հիշեցնելով, որ ավելի վաղ ռեժիսորն ասել էր, որ արդեն ավարտել է սցենարի վրա աշխատանքները:

«Նոր տարին կսկսեմ Միքելանջելոյի մասին նոր ֆիլմով:  Նախնական անվանումն է՝ «Մեղք»: Միքելանջելոյի մասին ֆիլմի ստեղծումը ոչ պակաս դժվար է, որքան Ռուբլյովի  մասին: Սցենարի վրա աշխատելիս ես հանկարծ հիշեցի, որ ես ինքս եմ գրել Ռուբլյովի մասին: Այդպես զուգահեռներ առաջացան երկու հեղինակի և թեմաների միջև: Ես  մտածում եմ, որ այսօր միայն ռուսները կարող են ֆիլմ նկարահանել Միքելանջելոյի մասին, քանի որ մենք գտնվում են հենց 15-րդ դարում՝ Վերածննդի դարաշրջանում»,- ասել է Կոնչալովսկին:

Placeholder
Ա.Կոնչալովսկին ֆիլմ է նկարահանելու Միքելանջելոյի մասին