Հակառակորդը հրադադարի  ռեժիմը խախտել է շուրջ 25 անգամ. ԼՂՀ ՊՆ
Քաղաքական
09:26 15/09/2016
ԼՂՀ

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 25 անգամ. ԼՂՀ ՊՆ

Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 230 կրակոց: Այս մասին հայտում են ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից: 

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

 

 

Placeholder
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 25 անգամ. ԼՂՀ ՊՆ