Հոկտեմբերի 1-11-ը կանցկացվի «Երևան Օփեն» միջազգային մրցաշարը
Սպորտ
18:30 15/09/2016
Հայաստան

Հոկտեմբերի 1-11-ը կանցկացվի «Երևան Օփեն» միջազգային մրցաշարը

Հոկտեմբերի 1-11-ը Երևանում կանցկացվի «Երևան Օփեն» շախմատային միջազգային մրցաշարը, որը կազմակերպում է Երևանի շախմատի ֆեդերացիան: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:

Մրցաշարը բաղկացած կլինի 9 տուրերից և կանցկացվի շվեյցարական մրցակարգով: Մրցանակային ֆոնդը կազմում է 16,000 դոլար: Հոկտեմբերի 1-ին տեղի կունենա բացման հանդիսավոր արարողությունը, իսկ հաջորդ օրվանից սկսած շախմատիստները կպայքարեն մրցանակային տեղերի համար:
 

Placeholder
Հոկտեմբերի 1-11-ը կանցկացվի «Երևան Օփեն» միջազգային մրցաշարը