Վազգեն Խաչիկյանը նույնպես ներում է խնդրել Սերժ Սարգսյանից. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
08:48 16/09/2016

Վազգեն Խաչիկյանը նույնպես ներում է խնդրել Սերժ Սարգսյանից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը, հղում անելով  իր աղբյուրներին,  տեղեկացրել էր, որ  Հայաստանի անկախության 25-ամյակի  շրջանակներում  Սերժ Սարգսյանը մի շարք  դատապարտյալների  ներում է շնորհելու։  Մասնավորապես,  նշվում են ՆԳ նախկին  նախարար Վանո Սիրադեղյանի դեմ  ցուցմունք չտալու համար  ցմահ  ազատազրկման դատապարտված  Արմեն Տեր- Սահակյանի և  «Դրո»-ի  գործով ցմահ  ազատազրկման դատապարտված  դաշնակցական  Արմենակ Մնջոյանի անունները։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով,  ՀՀ սոցիալական ապահովության  պետական ծառայության նախկին  պետ  Վազգեն Խաչիկյանը, որը  2012-ից յուրացման  համար 13 տարվա  ազատազրկման է դատապարտված,  նույնպես Սերժ Սարգսյանից ներում է խնդրել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Վազգեն Խաչիկյանը նույնպես ներում է խնդրել Սերժ Սարգսյանից. «Ժողովուրդ»