«Ես լրիվ նորմալ, առողջ մթնոլորտ եմ համարում երեկվա կառավարության նիստը». Հասմիկ Պողոսյան
Քաղաքական
13:23 16/09/2016
Հայաստան

«Ես լրիվ նորմալ, առողջ մթնոլորտ եմ համարում երեկվա կառավարության նիստը». Հասմիկ Պողոսյան

«Նորմալ եմ վերաբերվում վարչապետ Կարեն Կարապետյանի նկատողությանը»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը:

«Վարչապետ է, հարցեր կտա, նկատողություն կանի, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք խառնվել իրար: Գիտեք ինչ կա, ցանկացած տեղ, երբ մարդ նոր աշխատանքի է գալիս, սկսում է իր մոտեցումներով: Ես լրիվ նորմալ, առողջ մթնոլորտ եմ համարում երեկվա կառավարության նիստը: Սա է իմ դիրքորոշումը»,-նշեց նա:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, արդյո՞ք իրեն տեսնում է կառավարության նոր կազմում, մշակույթի նախարարի պաշտոնակատարը խնդրեց իրեն մի քիչ էլ մշակույթի վերաբերյալ հարցեր  ուղղել:

 

Placeholder
«Ես լրիվ նորմալ, առողջ մթնոլորտ եմ համարում երեկվա կառավարության նիստը». Հասմիկ Պողոսյան