Կադրային փոփոխություններ կառավարության աշխատակազմում
Քաղաքական
16:40 16/09/2016
Հայաստան

Կադրային փոփոխություններ կառավարության աշխատակազմում

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Գուրգեն Դումանյանն ազատվել է ՀՀ  կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Կառավարությունում սա միակ ազատումը չէ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Գագիկ Խաչատրյանն ազատվել է  վարչապետի խորհրդականի պաշտոնից։ Աշխատանքից ազատվել է նաև Արամ Անանյանը. նա վարչապետի խորհրդական էր: Տիգրան Կարապետյանն ազատվել վարչապետի օգնականի պաշտոնից։

Վարչապետի որոշմամբ, Գագիկ Մարտիրոսյանը նշանակվել  է գլխավոր խորհրդական։


 

Placeholder
Կադրային փոփոխություններ կառավարության աշխատակազմում