Միջազգային փառատոնները նպաստում են տարբեր երկրների հետ շփումների աշխուժացմանը. Արցախի նախագահ
Քաղաքական
16:35 16/09/2016
ԼՂՀ

Միջազգային փառատոնները նպաստում են տարբեր երկրների հետ շփումների աշխուժացմանը. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյան այսօր ներկա է գտնվել Շուշիի շրջանի «Իսահակի աղբյուր» հանգստի գոտում մի շարք երկրների առաջատար խոհարարների մասնակցությամբ կազմակերպված «ԱրցախԷթնոՖեստ» միջազգային առաջին փառատոնին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահը կարևորել է նման միջոցառումների անցկացումն Արցախում՝ նշելով, որ դրանք նպաստում են տարբեր երկրների հետ  շփումների աշխուժացմանը, մեր ավադույթների պահպանմանն ու ներկայացմանն արտաքին աշխարհին:

Միջոցառմանը ներկա են եղել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նշենք, որ «ԱրցախԷթնոՖեստ» փառատոնը կրում է «Երկրի համը» խորագիրը և ներկայացնում է տարբեր երկրների ազգային խոհանոցները

Placeholder
Միջազգային փառատոնները նպաստում են տարբեր երկրների հետ շփումների աշխուժացմանը. Արցախի նախագահ