ՖԻՖԱ-ն ու ՀՖՖ-ն շարունակում են զարգացնել կանանց ֆուտբոլը
Սպորտ
18:40 16/09/2016

ՖԻՖԱ-ն ու ՀՖՖ-ն շարունակում են զարգացնել կանանց ֆուտբոլը

Սեպտեմբերի 16-ին Հայ-Ռուսական համալսարանում տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի և ՀՖՖ-ի համատեղ «Live your goals» ծրագրի շրջանակներում հերթական միջոցառումը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Live your goals»-ը ՖԻՖԱ-ի և ՀՖՖ կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակն է զարգացնել և մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ավելացնել կանանց և աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում, ձևավորել հնարավորինս լավ պայմաններ ֆուտբոլ խաղալու համար:

Այս անգամ միջոցառմանը մասնակցում էին 80 ուսանող, որոնք կատարեցին ֆուտբոլային վարժություններ և անցկացրեցին փոքր ֆուտբոլային խաղեր: ՖԻՖԱ-ն տրամադրել էր մարզահագուստ, իսկ ՀՖՖ-ն՝ գնդակներ և այլ ֆուտբոլային գույք:
 

Placeholder
ՖԻՖԱ-ն ու ՀՖՖ-ն շարունակում են զարգացնել կանանց ֆուտբոլը