Պաշտոնական. ՖԻՖԱ-ն ու «France Football»-ն ընդհանուր հայտարարի չեկան
Աշխարհում
19:00 16/09/2016
Աշխարհ

Պաշտոնական. ՖԻՖԱ-ն ու «France Football»-ն ընդհանուր հայտարարի չեկան

Ֆրանսիական «France Football»-ը հաստատել է, որ «Ոսկե գնդակի» շնորհման ձևաչափը կփոփոխվի: ՖԻՖԱ-ն և «France Football»-ն այլևս չեն համագործակցի`կապված աշխարհի լավագույն ֆուտբոլիստին հանձնվելիք մրցանակի հարցում։ Տարվա լավագույն ֆուտբոլիստի ընտրման նոր կանոնների մասին «France Football»-ը հայտարարելու է երեքշաբթի:

Հիշեցնենք, որ 2010 թ.-ից ՖԻՖԱ-ն և «France Football»-ը միասին էին հանձնում «Ոսկե գնդակը»։ Մինչ այդ նրանք երկու առանձին մրցույթ էին անցկացնում։ Ֆրանսիական ամսագրի պարգևը հիմնադրվել է 1956 թ. և ավելի բարձր համարում ունի, քան ՖԻՖԱ-ի մրցանակը։
 

Placeholder
Պաշտոնական. ՖԻՖԱ-ն ու «France Football»-ն ընդհանուր հայտարարի չեկան