Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամերիկացի հայտնի դերասան Մել Գիբսոնը 9-րդ անգամ պատրաստվում է հայր դառնալ: Այդ մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով People-ին:
Դերասանի ներկայացուցիչը հայտնել է, որ Գիբսոնի ընկերուհին՝ Ռոզալինդա Ռոսը, հղի է: Նրանք երկու տարի է, ինչ միասին են ապրում։ Նշվում է, որ երեխան կծնվի 2017թ-ին:
«Մելն ու Ռոզան անհամբեր սպասում են երեխայի լույս աշխարհ գալուն»,- ասել է զույգերի մտերիմ ընկերը:
26-ամյա Ռոսի համար երեխան կլինի առաջինը, իսկ 60-ամյա դերասանն ունի 8 երեխա՝ 2 դուստր և 6 որդի:
Գիբսոնի 7 երեխաները առաջին ամուսնությունից են, իսկ 8-րդ երեխայի մայրը Օքսաննա Գրգորևան է, որից բաժանվել է 2010թ-ին: