Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքական
11:53 17/09/2016

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Սեպտեմբերի 18-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար  Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Նյու Յորք՝ գլխավորելու Հայաստանի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին։ Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա Գլխավոր ասամբլեայի նիստին։

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կազմակերպվող  մի շարք գագաթաժողովների։

Նյու Յորքում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները տարբեր երկրների արտգործնախարարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։

Միացյալ Նահանգներում գտնվելու ընթացքում Էդվարդ Նալբանդյանը ելույթներ կունենա ամերիկյան մի շարք հեղինակավոր քաղաքագիտական կենտրոններում։

 

Placeholder
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ