Բժիշկները մտավախություն ունեն, որ Դաքքայում արնաջրերի պատճառով համաճարակ կբռնկվի
Առողջություն
16:25 17/09/2016
Աշխարհ

Բժիշկները մտավախություն ունեն, որ Դաքքայում արնաջրերի պատճառով համաճարակ կբռնկվի

Բանգլադեշի բժիշկները անհանգստանում են վտանգավոր համաճարակների բռնկումից այն բանից հետո, երբ երկրի մայրաքաղաքի փողոցները հեղեղվել են ջրերով՝ խառնված կենդանիների արյունով: Ինչպես գրում է BBC-ն, արնաջրերը  գոյացել են մուսուլմանական Կուրբան-բայրամ տոնակատարության ժամանակ մորթված կենդանիների արյան և անձրևաջրերի խառնվելու հետևանքով:

Բժիշկներին հատկապես անհանգստացնում է արվարձաններում տիրող իրադրությունը, որտեղ արնաջրերը կարող են ընկնել ջրանցքներ և ջրատար խողովակներ:

«Կենդանիների արյունը, միառնված անձրևաջրերի հետ, անհանգստանալու առիթ են տալիս: Այն կարող է առաջացնել ջրով փոխանցվող ցանկացած հիվանդություն, այդ թվում՝ փորլուծություն, խոլերա, հեպատիտ, և այլն»,- ասել է պրեֆոսոր Հալեդ Նուրը Dhaka Tribune պարբերականին:

Տոնակատարության նախօրեին քաղաքային իշխանությունները բնակիչներին թույլատրել են կենդանիներին մորթել միայն նախատեսված  հատուկ վայրերում,  մինչդեռ քաղաքացիների մեծ մասը անձրևների պատճառով չի կարողացել հասնել նախանշված վայրեր: Արդյունքում՝ Դաքքայի բնակիչները կենդանիներին մորթել են ստորգետնյա ավտոկայանատեղիներում, ավտոտնակներում  և նրբանցքներում, իսկ սպանված կենդանիների արյունը հոսել է անձրևով հեղեղված փողոցներով:

Ըստ տվյալների՝ վերջին օրերին Դաքքայում մորթվել է շուրջ 100 հազար կենդանի:

Placeholder
Բժիշկները մտավախություն ունեն, որ Դաքքայում արնաջրերի պատճառով համաճարակ կբռնկվի