Երևանում բացվել է Երվանդ Քոչարի էսքիզներով ստեղծված «Մայրություն» քանդակը
Մշակույթ
17:19 17/09/2016
Հայաստան

Երևանում բացվել է Երվանդ Քոչարի էսքիզներով ստեղծված «Մայրություն» քանդակը

Երևանում՝ Մարդու պտղաբերության կենտրոնի տարածքում (Նոր Նորք, Մոլդովական փ., 41/7 շ) բացվել է Երվանդ Քոչարի էսքիզներով ստեղծված «Մայրություն» քանդակը, որի հեղինակն է  Երվանդ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը:

Քանդակի ստեղծման գաղափարը պատկանում է Մարդու պտղաբերության կենտրոնի հիմնադիր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Համբարձումյանին:

«Երբ ինձ բախտ վիճակվեց տեսնել էսքիզը, որոշեցինք, որ պետք է պարտադիր կյանքի կոչել: Միայն  Քոչարը կարող էր մայրության, կանացիության  գաղափարը միացնել տիեզերքի հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Համբարձումյանը:

Ռուբեն Քոչարի խոսքով, արձանը կերտել է բժիշկ Էդվարդ Համբարձումյանի հորդորով:

«Ես երբեք արձան չեմ սարքել: Սա ինձ համար նորություն էր և կարող էր չստացվել:  Էդուարդ Համբարձումյանն ինձ  համոզեց, որ չի կարող չստացվել, քանի որ  Քոչար ազգանունն եմ կրում: Երկու բան է ինձ հաճելի. ես ինձ փորձեցի արձանագործության մեջ, սկսեցի հավատալ ինքս ինձ, մյուսը՝ կարողացա հորս արած մի բանը նորից վերածնել և կյանքի կոչել,  նաև՝ առիթ եմ տվել նորից խոսելու Քոչարի մասին»,- ասաց Ռուբեն Քոչարը:
 

Placeholder
Երևանում բացվել է Երվանդ Քոչարի էսքիզներով ստեղծված «Մայրություն» քանդակը