Կրակոցներ Էջմիածնում՝ քաղաքապետի ընտրություններին «ընդառաջ»
Քաղաքական
11:25 17/09/2016

Կրակոցներ Էջմիածնում՝ քաղաքապետի ընտրություններին «ընդառաջ»

Սեպտեմբերի 16-ին ուշ գիշերը Էջմիածնում կրակոցներ են հնչել: «Առաջին լրատվականը» տեղեկացնում է, որ Կրակել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու, Էջմիածնի գործող քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Կարեն Գրիգորյանը այդ պահին եղել է մեքենայի մեջ:

Ըստ լրատվամիջոցի՝ կրակոցները արձակվել  են «Վազ 21/06» մակնիշի մեքենայի մեջից:

Panorama.am-ի  տեղեկություններով՝  Կարեն Գրիգորյանը այդ պահին Էջմիածին էր վերադարձել Երևանից, որտեղ հյուրընկալվել էր «Ուրվագիծ» հաղորդմանը:

Ոստիկանությունից Panorama.am-ին հաստատեցին, որ հնչել են կրակոցներ և կա վիրավոր՝ նշելով, որ այս գործով այժմ զբաղվում է քննչական կոմիտեն:

«Էրեբունի» բժշկական կենտրոնից Panorama.am-ին տեղեկացրին, որ մյուս թեկնածուն՝ Արթուր Թումանյանը, ում անունը շրջանառվում է միջադեպում,  տեղափոխվել է Նյարդաբանական բաժանմունք: Այլ տեղեկություններ չփոխանցեցին:

Թեկնածու Կարեն Գրիգորյանի մամուլի խոսնակը չի պատասխանում մեր հեռախոսազանգերին:

Placeholder
Կրակոցներ Էջմիածնում՝ քաղաքապետի ընտրություններին «ընդառաջ»