Արծվիկ Մինասյան. Դրանք բոլորը լուծվող խնդիրներ են
Տնտեսություն
15:47 19/09/2016
Հայաստան

Արծվիկ Մինասյան. Դրանք բոլորը լուծվող խնդիրներ են

Հիմնական խնդիրը լոգիստիկ և որոշակի վարչարարության հարցերն են, որոնք աստիճանաբար լուծվում են,- լրագրողների հետ զրուցում ասաց  էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե գինեգործները  բարձրացնում են արտահանման հետ կապված  խնդիրներ, մասնավորապես՝ ԵԱՏՄ գոտու. որքանո՞վ են դրանք լուծվում:

Ըստ Մինասյանի բացատրության՝ եթե անցյալ տարի հիմնական խոչընդոտները կարգավորման համակարգի  լիարժեք ընկալումն էր, այս տարի եղան նաև տեխնիկական պատճառներ՝ կապված Լարսի անցակետի հետ:

«Դրանք բոլորը հաղթահարելի են, լուծվող խնդիրներ են, եթե կարողանանք պատշաճ որակն ապահովենք»,- ասաց Ա. Մինասյանը:

Ըստ նախարարի պաշտոնակատարի, այսօր նույն գինի, կոնյակ արտադրողների համար կարևորագույն  հարցերից է՝ պատշաճ որակի ապահովում, որպեսզի հայկական  գինին, կոնյակը չընկալվեն որպես ցածր որակի ապրանք:

Placeholder
Արծվիկ Մինասյան. Դրանք բոլորը լուծվող խնդիրներ են