ՀՀ նախագահը Ծառուկյանին պարգևատրել է
Քաղաքական
10:51 19/09/2016

ՀՀ նախագահը Ծառուկյանին պարգևատրել է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի,  Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում փայլուն մրցելույթի և հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու համար:

Հրմանագրերից մեկով  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Կոլյայի Ծառուկյանը պարգևատրվել  է Պատվո շքանշանով:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Ռաֆիկի Ալեքսանյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի և երկարամյա արդյունավետ գործունեության համար Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչ Լևոն Արսենի Ջուլֆալակյանը  պարգևատրվել  է   «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Նույն մեդալով պարգևատրվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Դավթի Ռոստոմյանը:

2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում փայլուն մրցելույթի և հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու համար ծանրորդ Սիմոն Գևորգի Մարտիրոսյանը պարգևատրվել է  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Պարգևատրվածների մասին այլ մանրամասներ՝ ՀՀ նախագահի պաշտոնական էջում:

Placeholder
ՀՀ նախագահը Ծառուկյանին պարգևատրել է