«ԱրմԹաբ»-ների, «ԱրմՖոն»-ների նկատմամբ բավականին հետաքրքրվածություն կա. Ա. Ոսկանյան
Տնտեսություն
16:15 19/09/2016
Հայաստան

«ԱրմԹաբ»-ների, «ԱրմՖոն»-ների նկատմամբ բավականին հետաքրքրվածություն կա. Ա. Ոսկանյան

Եվ հայաստանյան, և արտասահմանյան սպառողների շրջանում բավականին  հետաքրքրվածություն կա  «ԱրմԹաբ» պլանշետների, «ԱրմՖոն» հեռախոսների նկատմամբ,-լրագրողների հետ զրույցում ասաց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»  ընկերության հաղորդակցության գծով պատասխանատու Աննա Ոսկանյանը:

Նա արտադրության ծավալների, սպառման ծավալների հետ կապված  որևէ թիվ չնշեց՝ ասելով, որ դեռևս որևէ թվային տվյալ չեն հրապարակում:

Ա. Ոսկանյանի խոսքով, հետաքրքրվածություն կա նաև իրենց արտադրած պլանշետ-համակարգիչներ նկատմամբ:

Նշենք, որ ընկերությունն իր արտադրանքը ներկայացրել է «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսում:

Հայկական արտադրության առաջին պլանշետը՝ «ԱրմԹաբ»-ը Երևանում  պաշտոնապես ներկայացվել է 2014-ի փետրվարին:  Նշենք, որ «ԱրմԹաբ»-ի արտադրությունն իրականացնում է հայ-ամերիկյան «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը: Այն համարվում է Հայաստանում Ազատ տնտեսական գոտում գրանցված առաջին ընկերությունը:
 

Placeholder
«ԱրմԹաբ»-ների, «ԱրմՖոն»-ների նկատմամբ բավականին հետաքրքրվածություն կա. Ա. Ոսկանյան