«Գահերի խաղն» արժանացել է «Էմմի» մրցանակի
Մշակույթ
11:22 19/09/2016
Աշխարհ

«Գահերի խաղն» արժանացել է «Էմմի» մրցանակի

«Գահերի խաղ» հեռուստասերիալն «Էմմի» մրցանակաբաշխության շրջանակում կրկին արժանացել է գլխավոր մրցանակին՝ ճանաչվելով «Տարվա լավագույն դրամատիկ սերիալ»: Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն:

«Տարվա լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում ներկայացված է եղել ևս 6 սերիալ՝ «Դաունթաունի աբբայությունը», «Ավելի լավ է զանգահարեք Սոուլին», «Ամերիկացիները», «Քարտերի տունը», «Միսթեր Ռոբոտ» և «Հայրենիքը»:

«Լավագույն երգիծական սերիալ» անվանակարգում հաղթել է «Փոխնախագահը» , իսկ «Ժողովուրդն ընդդեմ Օ. Ջեյ Սիմփսոնի» կինոնկարը մրցանակ է ստացել «Լավագույն մինի սերիալ» անվանակարգում:

Placeholder
«Գահերի խաղն» արժանացել է «Էմմի» մրցանակի