Արփինե Հովհաննիսյանը Վարշավայում ներկայացնելու է ԸՕ վերաբերյալ վերջին զարգացումները
Իրավունք
11:54 19/09/2016
Հայաստան

Արփինե Հովհաննիսյանը Վարշավայում ներկայացնելու է ԸՕ վերաբերյալ վերջին զարգացումները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ղեկավար Մայքլ Ջորջ Լինքի հրավերով, սեպտեմբերի 19-ին երկօրյա այցով մեկնել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա:  Այս մասին հայտնում են  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ընտրական գնահատմանը  և առաջարկություններին հաջորդող զարգացումները» խորագրով միջոցառմանը Արփինե Հովհաննիսյանը կներկայացնի ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ վերջին զարգացումներն ու Հայաստանի ընտրական գործընթացի փորձը:
 

 

Placeholder
Արփինե Հովհաննիսյանը Վարշավայում ներկայացնելու է ԸՕ վերաբերյալ վերջին զարգացումները