Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ովքեր են միջնորդել, որպեսզի գործող նախարարները շարունակեն պաշտոնավարել. «Ժողովուրդ»
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո լուրեր տարածվեցին, թե նրան խոստացել են, որ նոր կառավարության ձևավորման հարցում լիարժեք ազատ է լինելու, բացառությամբ ՀՀ ԱԳ և պաշտպանության նախարարների։ Մնացածին ինքն է ընտրելու։ Հետո պարզվեց, որ Դաշնակցության նախարարներն անձեռնմխելի են։
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ օրերս Ռուսաստանի հայազգի օլիգարխ Սամվել Կարապետյանը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանի համար է միջնորդել, որպեսզի նա վերանշանակվի։ Ռիտա Սարգսյանը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի համար է միջնորդել։ Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հրաժարականից առաջ դրել է, որ մինչև 2017-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունները ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին «ձեռք չտան»։ Գործնականում Կարեն Կարապետյանն «ազատություն» ունի առայժմ միայն իր խորհրդականների և օգնականների ընտրության հարցում։