Համաժողով՝ «Հայաստանը որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» թեմայով
Քաղաքական
15:46 20/09/2016
Հայաստան

Համաժողով՝ «Հայաստանը որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» թեմայով

«Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսի շրջանակում  այսօր տեղի ունեցավ «Հայաստանը որպես կամուրջ դեպի մեջ շուկաներ» թեմայով տնտեսական համաժողովը, որի նպատակն էր ներկայացնել ՀՀ և Եվրասիական տնտեսական միության գործարար և ներդրումային միջավայրերը:

Համաժողովի բացման խոսքում ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը կարևորելով  համաժողովի անցկացումը՝  նշեց, որ  հետաքրքրված են երկխոսությամբ, որը կխթանի հետագա զարգացմանը: Նրա խոսքերով՝  Հայաստանը հատկապես աջակցություն է ցուցաբերում Արևմուտքի և Իրանի միջև երկխոսությանը:

«ԵԱՏՄ-ն ներկայումս կապեր ունի Իրանի հետ, շարունակվում են բանակցությունները և հեռանկարը ազատ առևտրի գոտի ստեղծելն է, որից կշահի թե՛ Իրանը, թե՛ ԵԱՏՄՆ-ն, և մենք նաև կխորացնենք տարածաշրջանային ինտեգրումը, որը կբերի տարածաշրջանի բարգավաճման», -ասաց փոխվարչապետը:

Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանը պետք է փորձի իր դերակատարությունն ավելի բարձրացնի Իրանի և ԵԱՏՄ երկրների շուկաներում, ինչպես նաև՝ որպես ԵՏՄ անդամ երկիր, փորձի վերացնել առկա խոչընդոտները, որպեսզի Իրանի դերակատարությունն այդ շուկայում  ավելի ընդգծված լինի:

Ըստ դեսպանի՝ Իրանի հետ տարբեր ոլորտներում հնարավոր է համագործակցել, Իրանն ունի ութսուն միլիոն բնակչություն, բազմաթիվ հնարավորություններ, մեծ պոտենցյալ: 

«Եթե Իրանի այս հնարավորությունն օգտագործվի՝  կարծում եմ, որ տնտեսական դաշտը կակտիվանա, բարենպաստ պայմաններ և մեծ հնարավորություններ կստեղծվի  Հայաստանի համար»,- ընդգծեց Սեյեդ Քազեմ Սաջջադը:

Իրանի դեսպանը կարևորեց նաև «Հյուսիս-հարավ» միջանցքի կառուցումը:

Placeholder