Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանում Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր կայանալու է Հովարդ Կարագյոզյան հիմնադրամի 95-ամյակին նվիրված համերգ՝ «Անվամբ Որդու» խորագրով:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից հայտնում են, որ համերգին որպես մենակատարներ հանդես են գալու Սերգեյ Խաչատրյանը (ջութակ), Նարեկ Հախնազարյանը (թավջութակ), Հակոբ Ղասաբյանը (դիսկանտ), Սիլվա Պետրոսյանը (սոպրանո), Հովհաննես Մանուկյանը (երգեհոն): Համերգը ղեկավարելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Երեկոյի ընթացքում հնչելու է Դվորժակի «Թավջութակի կոնցերտը», Կաչինի «Ավե Մարիա», Էնդրյու Լլոյդ Վեբերի «‘Pie Jesu», հատված Ռեքվիեմից, Շոստակովիչի «Ջութակի կոնցերտ թիվ 1», Լ.Կոենի «Ալելուիա» ստեղծագործությունները: