Նավթի համաշխարհային գներն այսօր
Տնտեսություն
18:42 20/09/2016
Աշխարհ

Նավթի համաշխարհային գներն այսօր

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն անկում են ապրել: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:

Ըստ այդ տվյալների՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,51%-ով՝  հասնելով  43,08 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,28%-ով՝ հասնելով բարելի համար 45,77 դոլարի։

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի համաշխարհային գներն այսօր