Հովիկ Աբրահամյանի կադրերից ազատվելու խնդիր չկա. վարչապետ
Քաղաքական
11:45 21/09/2016
Հայաստան

Հովիկ Աբրահամյանի կադրերից ազատվելու խնդիր չկա. վարչապետ

«Հովիկ Աբրահամյանի կադրերից ազատվելու խնդիր չկա: Կադրերը եթե փոխում ենք, ռեալ փոխում ենք, որպեսզի ինչ-որ խնդիր լուծենք,- «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով կադրային փոփոխությունների վերաբերյալ հարցին:

Հարցին, թե նոր կադրերն ի՞նչ սկզբունքով են ընտրվում, նա ասաց. «Պրոֆեսիոնալիզմ»: 

Հնարավո՞ր է ընդդիմությանն էլ առաջարկեք որևէ պաշտոն, վարչապետն ասաց, «Եթե լավ մասնագետ լինի՝ ինչու ոչ»:

Հարցին՝ արդյո՞ք կոռուպցիայի դեմ պայքարելու եք Հովիկ Աբրահամյանի օրոք ստեղծած հակակոռուպցիոն խորհրդի միջոցով, վարչապետը պատասխանեց. «Այդ թվում: Ձեռնարկվելու են նաև այլ միջոցներ»:

Դիտարկմանը, թե այդ հանձնաժողովը ոչ մի հաջողության չի հասել, նա նշեց, որ չի հետազոտել, բայց չի կարծում, որ  հաջողություն չկա: Ըստ Կարեն Կարապետյանի, կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել տարբեր տեղերից:

Խոսելով գազի ու էլեկտրաէներգիայի սակագներին մասին, կառավարության ղեկավարն ասաց, որ առաջարկել են սակագների մեթոդաբանությունը փոխել, տարանջել սոցիալապես անապահովին ոչ սոցիալապես անապահովից, կարող է որոշակի բիզնեսի ոլորտների համար, մասնավորապես ջերմոցային տնտեսություններ, վերամշակող ձեռնարկություններ,  ստեղծել բարենպաստ պայմաններ:

Placeholder
Հովիկ Աբրահամյանի կադրերից ազատվելու խնդիր չկա. վարչապետ