Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը դուրս կգա վարձույթ Ճապոնիայում, Հարավային Կորեայում և Հարավային Ամերիկայում
Մշակույթ
11:13 21/09/2016
Աշխարհ

Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը դուրս կգա վարձույթ Ճապոնիայում, Հարավային Կորեայում և Հարավային Ամերիկայում

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի հայ-ռուսական արտադրության «Երկրաշարժ» ֆիլմը, որը Հայաստանն առաջադրել է «Օսկար» մրցանակաբաշխության,  դուրս կգա վարձույթ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Հարավայի Ամերիկայի երկրներում: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է  «Մարս մեդիա» կինոընկերությունը:

Ֆիլմը ռուսական վարձույթում կլինի դեկտեմբերի 1-ից:

«Ֆիլմի նկատմամբ մեծ հետաքրքրություն է եղել  ֆիլմերի ամենամեծ TIFF  շուկայում, որը կայացել է Տորոնտոյում:  Կինոշուկայի արդյունքներով, վարձույթի իրավունք են ձեռք բերել Ճապոնիայի, Պերուի, Կոլումբիայի, Էկվադորի, Մալազիայի, Վիետնամի, Թայվանի, Բոլիվիայի, Հարավային Կորեայի  ներկայացուցիչները»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Հետաքրքրությունը կինոնկարի նկատմամբ շատ բարձր է, դա մենք նկատել ենք Կաննի կինոշուկայում, որտեղ անկացրել ենք «Երկրաշարժ» ֆիլմի փակ դիտում: Տորոնտոյի արդյունքներից մենք շատ գոհ ենք և այժմ սպասում ենք նոյեմբերին, երբ Լոս Անջելեսում  կբացվի American Film Market-ը և սկսվի ֆիլմի հիմնական վաճառքը ողջ  աշխարհում»,-ասել է ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը:

«Երկրաշարժ» ֆիլմի սցենարի հեղինակներն են Սերգեյ Յուդակովը, Ալեքսեյ Գրավիցկին, Արսեն Դանիելյանը: Ֆիլմը պատմում է 1988 թ. դեկտեմբերի 7-ին  Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասի: Կինոնկարի գործողությունները ծավալվում են Լենինականում: 1988 թվական դեկտեմբերի 7-ին ժամը 11 անց 41րոպե 22,7 վայրկյանին  ցնցվեցին Հայաստանի հյուսիսային շրջանները:

Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազար) մարդ:

 

Placeholder
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը դուրս կգա վարձույթ Ճապոնիայում, Հարավային Կորեայում և Հարավային Ամերիկայում