Google-ը՝ Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ փոխել է իր տարբերանշանը
ՏՀՏ-ն Հայաստանում
11:00 21/09/2016
Հայաստան

Google-ը՝ Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ փոխել է իր տարբերանշանը

Google ընկերությունն այսօր իր որոնողական կայքի առաջին էջում տեղադրել է դուդլ՝ նվիրված Հայաստանի անկախության տոնին։

Դուդլն իրենից ներկայացնում է Հայաստանի եռագույնը՝ վրան պատկերված Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ արդեն երկրորդ տարին է՝ «Գուգլ« որոնողական համակարգում տեղադրվում  է  դուդլ՝ նվիրված Հայաստանի անկախության տոնին:

«Այն տեղադրված է  google.am տիրույթում: Իսկ եթե Հայաստանից  եք մուտք գործում google որոնողական համակարգ, ապա թե .com, թե .am տիրույթում բերում է Հայաստանի անկախության տոնին նվիրված դուդլը»:

Նշենք նաև, որ Դուդլը տարածելու դեպքում էլ գրում է.«Շնորհավոր Հայաստանի անկախության օրը»:

Իսկ Դուդլի վրա սեղմում կատարելով էլ՝ անցում կկատարվի դեպի ՀՀ Անկախության օրվան առնչվող որոնողական արդյունքների էջ։

Placeholder
Google-ը՝ Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ փոխել է իր տարբերանշանը