Նավթի համաշխարհային գներն աճել են
Տնտեսություն
18:57 21/09/2016
Աշխարհ

Նավթի համաշխարհային գներն աճել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճել են: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:

Ըստ այդ տվյալների՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,32%-ով՝  հասնելով  43,44 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսներն էլ աճել են 1,22%-ով՝ հասնելով բարելի համար 46,44 դոլարի։

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
 

Placeholder
Նավթի համաշխարհային գներն աճել են