Կառավարության այսօրվա նիստում կհայտարարվի ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին. «Հրապարակ»
Օրվա մամուլ
08:52 22/09/2016

Կառավարության այսօրվա նիստում կհայտարարվի ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է. «Կառավարության այսօրվա նիստում, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին։ Համենայնդեպս, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների անդամներին երեկ ասվել էր, որ շաբաթ օրը պետաիրավականի արտահերթ նիստ է տեղի ունենալու, որտեղ քննարկվելու է կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը, համաձայն որի էլ երկուշաբթի՝ սեպտեմբերի 26-ին, տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ։

Երեկ մեզ ասացին, որ արտահերթի օրակարգում համաներման նախագիծ չի քննարկվելու, այլ՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունների։ Ըստ ամենայնի, ՊԵԿ-ը հարկային եւ մաքսային ստորաբաժանումների տրոհելու մասին է խոսքը, կներկայացվի նաեւ հակակոռուպցիոն պայքարի գործողությունների փաթեթը»։

Placeholder
Կառավարության այսօրվա նիստում կհայտարարվի ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին. «Հրապարակ»