Ցուկերբերգն ու կինը մտադիր են հիվանդությունների հետազոտման լաբորատորիա ստեղծել
Աշխարհում
16:21 22/09/2016
Աշխարհ

Ցուկերբերգն ու կինը մտադիր են հիվանդությունների հետազոտման լաբորատորիա ստեղծել

«ֆեյսբուք» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլա Չանը տասը տարվա ընթացքում 3 մլրդ դոլար կուղղեն հիվանդությունների դեմ պայքարի հետազոտությունների համար: Լուրը գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով The Telegraph-ին:

Այս հայտարարությունն արվել է Chan Zuckerberg Initiative հիմնադրամի՝ Սան-Ֆրանցիսկոյում կազմակերպած միջոցառման ժամանակ:

«Ես և Մարկը գտնում ենք, որ կարող ենք բուժում կամ միջոց գտնել բոլոր հիվանդությունների կանխարգելման և վերահսկման համար»,-ասել է Չանը:

Առաջին փուլում զույգը 600 մլն դոլար կուղղի Biohub լաբորատորիա ստեղծելու համար, որի ստեղծմանը կմասնակցեն Սթենֆորդի, Կալիֆորնիայի համալսարանները: Լաբորատորիայում կհամագործակցեն տարբեր ոլորտի գիտնականներ:

Աղբյուրը հիշեցնում է, հիմնադրամը ստեղծվել է 2015 թվականին, և ամուսնական զույգը խոստացել էր իրենց ունեցվածքի 99 տոկոսն ուղղել բարեգործությանը, որն այդ պահին կազմում էր 45 մլրդ դոլար:

Placeholder