Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վերամշակող գործարաններում ունենք բավականին ժանգոտած կառավարման համակարգ. վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիր նիստում առաջին հանձնարարականը տվեց գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին՝ կապված խաղողի գնման գործընթացի կազմակերպման հետ:
Վարչապետի խոսքերով՝ Հայաստանում ամեն տարի խաղողի մթերման խնդիր է առաջանում, ուստի պետք է հայեցակարգ մշակել:
Անդրադառնալով Աղավնաձոր համայնքի բնակիչների խնդրին՝ Կարեն Կարապետյանը նշեց. «Այսօր ակտուալ խնդիր կա Աղավնաձոր գյուղում, որտեղ «Վեդի Ալկո»-ն ունի պարտավորություններ, որը չի կատարել: Մենք քննարկում ենք տարբեր տարբերակներ, թե ինչպես այդ խնդիրը լուծել, այդ թվում՝ պետությունը ֆինանսավորում է և ամբողջ կառավարումը վերցնում է իր վրա: Ես համոզված եմ, որ պետությունը լավագույն և էֆեկտիվ կաավարիչը չէ, բայց այս պահին մենք որոշակի կերպով նոր մշակույթ պետք է ներգրավենք»:
Վարչապետը նաև հայտնեց, որ այլ տարբերակ էլ կա՝ ամենօրյա հսկողություն սահմանել գործընթացի նկատմամբ. «Մենք մեր վերամշակող գործարաններում ունենք բավականին ժանգոտած կառավարման համակարգ»: