Արծվիկ Մինասյանի փոխարեն  առաջիկայում էկոնոմիկայի նախարար  կնշանակվի  Սուրեն  Կարայանը. ՀԺ
Օրվա մամուլ
08:52 23/09/2016

Արծվիկ Մինասյանի փոխարեն առաջիկայում էկոնոմիկայի նախարար կնշանակվի Սուրեն Կարայանը. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝  Էկոնոմիկայի դաշնակցական նախարար   Արծվիկ Մինասյանի փոխարեն  առաջիկայում նախարար  կնշանակվի  միջազգային տնտեսական ինտեգրման և  բարեփոխումների առաջին  ու առայժմ միակ  փոխնախարար  Սուրեն  Կարայանը։

«Կարեն Կարապետյանի կառավարությունում «Դաշնակցոթյուն» կուսակցությանը կտան  բնապահպանության նախարարությունը, ըստ այդմ էլ Արծվիկ Մինասյանը կնշանակվի  բնապահպանության նախարար։  Իսկ էկոնոմիկայի նախարարությունը,  ինչպես երեկ որոշվել է կառավարության նիստում,  շուտով կվերանվանվի  Ներդրումների և  ձեռնարկատիրության  աջակցման նախարարություն։ 

Իսկ Սուրեն Կարայանը վերջին շրջանում  ավելի շատ զբաղվում էր  ԵՏՄ-ի հետ տնտեսական, օրենսդրական հարաբերություններով և  ինտեգրացման հարցերով։  Եվ չի բացառվում, որ նոր պաշտոնում  նրա թեկնածության  ընտրությունը պայմանավորված է  հենց դրանով»,-նշել է թերթը։

Placeholder
Արծվիկ Մինասյանի փոխարեն առաջիկայում էկոնոմիկայի նախարար կնշանակվի Սուրեն Կարայանը. ՀԺ