Նախագահը հրահանգել է ամփոփել համաներման տեքստը և  ներկայացնել իրեն. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
08:46 23/09/2016

Նախագահը հրահանգել է ամփոփել համաներման տեքստը և ներկայացնել իրեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն իր աշխատակազմին երեկ հանձնարարել է ամփոփել Հայաստանի Անկախության 25-ամյակի առթիվ հայտարարվեիք համաներման տեքստը և այսօր այն ներկայացնել իրեն:

«Սա նշանակում է, որ համաներման նախագիծը Սերժ Սարգսյանին ներկայացնելուց հետո կարճ առաջիկայում պարզ կդառնա՝ նախագիծը երբ է խորհրդարան մտնելու` եկող երկուշաբթի գումարվելիք արտահերթ նստաշրջանի շրջանակներո՞ւմ, թե՞ հոկտեմբերի սկզբին կայանալիք ԱԺ հերթական քառօրյայի շրջանակներում: Հիշեցնենք, որ ի սկզբանե լուրեր էին տարածվել, թե համաներման նախագիծը խորհրդարան կուղարկվի սեպտեմբերի 26-ին` հրավիրվելիք արտահերթ նստաշրջանի շրջանակներում: Երեկ ՀՀ կառավարության նիստում հաստատվեց ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու որոշումը, սակայն համաներման նախագիծը օրակարգում ընդգրկված չէր: Նշված արտահերթի շրջանակներում խորհրդարանին կներկայացվեն առայժմ թվով 22 օրենսդրական փաթեթներ»,-գրել է թերթը: 

Placeholder
Նախագահը հրահանգել է ամփոփել համաներման տեքստը և ներկայացնել իրեն. «Ժողովուրդ»