Ս. Ավագյանն առաջարկում է  Արցախում գենետիկական հետազոտություն անցկացնել
Առողջություն
18:13 23/09/2016
ԼՂՀ

Ս. Ավագյանն առաջարկում է Արցախում գենետիկական հետազոտություն անցկացնել

«Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանն Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանն առաջարկել է Արցախում սկսել փորձարարական ծրագիր: Այն նախատեսում է  գենետիկական հետազոտություն անցկացնելու նպատակով նմուշառել 3-4 սերունդ արցախյան ծագում ունեցող անձանց:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, կատարվելիք հետազոտությունների արդյունքների տվյալների շնորհիվ՝ հանրային առողջապահությունը կհասնի արդի բժշկության պատշաճ մակարդակի՝ հնարավորություն ընձեռելով հիվանդությունների կանխարգելման և բուժման գործընթացներում արդյունավետորեն կիրառել գիտության վերջին նվաճումները:

Ա. Հարությունյանը վստահեցրել է, որ Արցախի կառավարությունը հնարավորինս կօժանդակի հիմնադրամի կողմից Արցախում նախատեսվող հետազոտությունների կազմակերպմանը:

Արցախի վարչապետի հետ հանդիպմանը  հիմնադրամի ներկայացուցիչները շ ներկայացրել են  հիմնադրամի՝ Հայաստանի գենետիկ քարտեզագրման գլխավոր ծրագիրը, որում ներառված է նաև Արցախը:  Ս. Ավագյանը ներկայացրել է 20 նմուշների հետազոտության արդյունքները:


 

Placeholder
Ս. Ավագյանն առաջարկում է Արցախում գենետիկական հետազոտություն անցկացնել