Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեկնարկում է «Կոմիտասը և միջնադարյան մշակույթը» միջազգային գիտաժողով-փառատոնը
Մշակույթի նախարարության աջակցությամբ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը՝ ս. թ. սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կանցկացնի «Կոմիտասը և միջնադարյան մշակույթը» միջազգային գիտաժողով-փառատոնը, որը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին:
Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ գիտաժողով-փառատոնն աննախադեպ իրադարձություն է կոմիտասագիտության և հայկական երաժշտության ուսումնասիրության պատմության մեջ՝ ծրագրային հագեցվածության, զեկույցների և միջազգային հեղինակավոր գիտնականների ներգրավվածության առումով:
«Կոմիտասը և միջնադարյան մշակույթը» միջազգային գիտաժողովի շրջանակում՝ սեպտեմբերի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ծրագրի փառատոնային հատվածի բացումը:
Համերգային ծրագրերով հանդես կգան երաժիշտ-կատարողներ՝ Հայաստանից, Ֆրանսիայից, Ճապոնիայից: Հայաստանից հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Ս. Հովհաննիսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Ռ. Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Հ. Թոփիկյան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Հ. Չեքիջյան), Անահիտ Պապայանը (սոպրանո), Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Իրինա Զաքյանը (սոպրանո):
«Կոմիտասը և միջնադարյան մշակույթը» միջազգային գիտաժողովիբացումը կկայանա սեպտեմբերի 27-ին: