ԿԳ նախարարը ներկայացրել է բուհական բարեփոխումների իր տեսլականը
Կրթություն, գիտություն
15:25 23/09/2016
Հայաստան

ԿԳ նախարարը ներկայացրել է բուհական բարեփոխումների իր տեսլականը

ԿԳ նախարար   Լևոն Մկրտչյանն  այս երկու ուղղությունները համարում է կարևորագույնները՝ բուհերի խոշորացում և հզորացում` ցանցային համալսարանական համակարգի ստեղծմամբ և համալսարանական ինքնավարություն` ֆինանսավորման և կառավարման ներքին  ժողովրդավարական մեխանիզմների ներդրմամբ:

Բուհական համակարգի բարեփոխումների իր տեսլականը նա ներկայացրել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը: ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախարարը հույս է հայտնել, որ բանկի ֆինանսական աջակցության հաջորդ մասնաբաժինը կհատկացվի բուհական համակարգի բարեփոխումներին:

Մկրտչյանի գնահատմամբ, եթե մեկնարկեն գլոբալ բարեփոխումներ, Հայաստանում գործող 2 միջպետական համալսարանների (Ամերկյան և Ֆրանսիական) մոդելները կարող են օրինակ ծառայել:

«Մեզ համար  կարևոր է գտնել բուհերի կառավարման և ֆինանսավորման առավել արդյունավետ մոդել կամ իրավակազմակերպական ձև. ներկայիս գործող հիմնադրամների տարբերակը ամբողջությամբ չի կարգավորում համալսարանական խնդիրները: «Բարձրագույն  կրթության  մասին» ՀՀ օրենքում պետք է հստակ սահմանել համալսարանների իրավակազմակերպական ձևը, որը կլուծի բուհական համակարգի առջև կանգնած խնդիրները»,-ավելացրել է Լևոն Մկրտչյանը:

«Հայաստանի կրթության բարելավում» (ԿԲԾ) ծրագրի իրականացնող թիմի համաղեկավար Նինո Կուտալաձեն կահավորել է կրթության բովանդակային բաղադրիչների սահուն իրականացումը:

Նա ընդգծել է, որ իրենց նախագծերի մշակման գործում չափազանց կարևորում են  տվյալ համակարգի պատասխանատուների կողմից  ներկայացվող ոլորտի կարիքների նկարագիրը:


 

Placeholder
ԿԳ նախարարը ներկայացրել է բուհական բարեփոխումների իր տեսլականը