Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵԱՀԿ Մինսկի խումբ. «Պատրաստ ենք կազմակերպել արտգործնախարարների կամ նախագահների հանդիպում»
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքներով հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեր Էնդրիոն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ` շարունակելու քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել վերջերս Վիեննայում (2016 թ. մայիս) և Սանկտ Պետերբուրգում (2016 թ. հունիս) գագաթնաժողովներում ընդունված որոշումների կիրառմանը: Մասնավորապես, մենք քննարկել ենք հետագա քայլերը, որոնք կարող են ստեղծել բարենպաստ միջավայր առարկայական բանակցությունների առաջընթացի համար, ինչն էլ կարող է հանգեցնել հակամարտության կարգավորմանը:
Մենք մտքեր ենք փոխանակել այն առաջարկների շուրջ, որոնք կարող են քննարկվել կողմերի միջև:Մեր կառավարությունները պատրաստ են կազմակերպել երկու երկրների արտգործնախարարների կամ նախագահների հանդիպում նրանց համար ընդունելի ժամանակ:
Մենք ծրագրում ենք մոտ ապագայում այցելել տարածաշրջան»: