Ալթունյանը հաստատել է Առողջապահության նախարար նշանակվելու տեղեկությունը. «Առավոտ»
Օրվա մամուլ
09:14 24/09/2016

Ալթունյանը հաստատել է Առողջապահության նախարար նշանակվելու տեղեկությունը. «Առավոտ»

«Առավոտ»-ի տեղեկություններով՝ առողջապահության  նախարարի պաշտոնը  կզբաղեցնի  Լևոն Ալթունյանը։  Նա ներկայումս «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր  տնօրենն է։  Թերթի տեղեկություններով՝ Ալթունյանը երեկ առողջապահության նախարարի պաշտոնակատար  Արմեն Մուրադյանի հետ եղել է նախագահի  նստավայրում, հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանին։

 Լևոն Ալթունյանը թերթի  հետ զրույցում  այս լուրերը չի հերքել։  Նա ասաց, որ ՀՀ նախագահի և վարչապետի մոտ հարցազրույցն անցել է. «Կարծում եմ՝ լավ տպավորություն  եմ թողել, բայց պաշտոնական հրամանից հետո կարող եմ հստակ բան ասել»։ 

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ Լևոն Ալթունյանը  և ՀՀ վարչապետ  Կարեն Կարապետյանը  մանկության ընկերներ են, վարչապետը նրան շատ վստահում է։  Լևոն Ալթունյանը  մասնագիտությամբ բժիշկ է, անեսթեզիոլոգ։

Placeholder
Ալթունյանը հաստատել է Առողջապահության նախարար նշանակվելու տեղեկությունը. «Առավոտ»