Արծվիկ Մինասյանը չի վերանշանակվի. «Ժամանակ»
Օրվա մամուլ
08:36 24/09/2016

Արծվիկ Մինասյանը չի վերանշանակվի. «Ժամանակ»

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի  ժամանակավոր  պաշտոնակատար  Արծվիկ Մինասյանը  չի վերանշանակվի պաշտոնում, սակայն կշարունակի մասն  կազմելու նոր  ձևավորվելիք  կառավարությունում: Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:

Թերթը հիշեցրել է, որ երեկ հրավիրված ասուլիսում  Արծվիկ Մինասյանը  հայտարարել է,  որ նոր վարչապետը  էկոնոմիկայի  նախարարի  պաշտոնում այլ  մարդու է  տեսնում,  իսկ իրեն այլ առաջարկներ են արվել, որը ՀՅԴ-ում  պետք է քննարկեն։

«Դաշնակցությունը  քննարկելուց հետո, ըստ ամենայնի, կհամաձայնի  առաջարկի  հետ և Արծվիկ Մինասյանը  կշարունակի  աշխատանքը  արդեն բնապահպանության  նախարարի պաշտոնում։  Իսկ Արամայիս  Գրիգորյանը, ըստ շրջանառվող  լուրերի, կդառնա Արարատի մարզի մարզպետ»,-գրել է թերթը:

Placeholder
Արծվիկ Մինասյանը չի վերանշանակվի. «Ժամանակ»