Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը հաստատել է «Fansy Bears»-ի հրապարակած ցուցակի 5-րդ մասի իսկությունը։ Այս մասին հայտնում է sports-express.ru-ն։ Դրանում նշված է 13 երկրի 41 մարզիկի անուն։ Արգելված խթանիչներ օգտագործողների թվում են սերբ Միլոշ Թեոդոսիչը, շվեյցարացի օլիմպիական չեմպիոն Ֆաբիան Կանչելլարան, «Օլիմպիադա-2004»-ի արծաթե մեդալակիր բրիտանացի Սթիվեն Կամմինգսը, օլիմպիական չեմպիոն, ՀԱՀ-ի ներկայացուցիչ Կեմերոն վան դեր Բուրգը և ուրիշներ։
Placeholder